Ադրբեջանը մարդկանց հերթական խմբաքանակն է ուղարկել բնակվելու օկուպացված Արցախ
Անտուն ադրբեջանցիների հերթական խմբաքանակն է ուղարկվել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջան։
Այս փուլում այսպես կոչված Շուքյուրբեյլի գյուղ է ուղարկվել 119 ընտանիք՝ ընդհանուր 535 մարդ կազմով։
Մեխակավանի շրջան ուղարկված ընտանիքները նախկինում ժամանակավորապես տեղավորվել էին հանրապետության տարբեր շրջաններում՝ հիմնականում հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։