Ուկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերի շարքերում երկրի հյուսիսում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռիվնոյի, Ժիտոմիրի և Վոլինի մարզերի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որի մասին հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Մասնավորապես, պետության ղեկավարը պաշտոնյաների հետ քննարկել է հյուսիսային հատվածի պաշտպանությունը՝ առկա սպառնալիքների պայմաններում։ Զելենսկին խոստացել է օգնել ֆինանսավորել ամրաշինությունները, ավելացնել զենքի քանակը և ընդլայնել զորքերի կազմը՝ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար։