Աբովյանի ծննդատան նախկին տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց. ավտոմեքենայում եղել են արնանման հետքեր
Այսօր՝ մայիսի 23-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հատիսի փողոցի հարևանությամբ գտնվող «Աբովյան» ծննդատան տարածքում գտնվող «Լվա ինքդ» ավտոլվացման կետում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ մեկ հոգու դանակի մի քանի հարված են հասցրել։Ինչպես դեպքի վայրից օպերատիվորեն ժամանել են Կոտայքի մարզի քրեական ոստիկանները վարչության պետ Վարդան Խաչատուրյանի և ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Տիգրան Պողոսյանի բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Գոռ Դավթյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։Քրեական և համայնքային ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցի բակում հայտնաբերել են «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, որի նստատեղերի և աջակողմյան հատվածի դռների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ մինչև նշված վայրում վիճաբանելը, վերևում ինչ-որ հացկերույթ են արել, ապա իջել են այստեղ ու սկսվել է կռիվը, իսկ վիրավորն էլ Աբովյանի ծննդատան նախկին տնօրենն է։