Որոշ զինվորներ այս օրերին չեն կարողանան տուն կապնվել բջջային հեռախոսներով
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հերքելով լրատվամիջոցներում և սոցցանցերում անհայտ կորածների մասին տարատեսակ տեղեկությունները։
«Հարգելի լրագրողներ տարբեր ապատեղեկատվություններ են հայտնվում դաշտում անհայտ կորածների մասին: Նման բան չկա, որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով: Նման լուրեր մի տարածեք և կանխեք դրանց տարածումը»,– ասվում է նրա գրառման մեջ: