Պետական գաղտնիքի մասին ոչինչ գրված չէ մեղադրանքի մեջ. Արամ Օրբելյան
Դատարանը շարունակում է քննել ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը։ Փաստաբան Արամ Օրբելյանն աաց, որ ներկայացվել է միջնորդություն, կարճ ընդմիջումից հետո կներկայացնեն իրենց դիրքորոշումը, այնուհետև դատարանը կհեռանա որոշում կայացնելու։
«Փորձում ենք հասկանալ՝ ինչն է պետական գաղտնիք։ Մենք երբ խոսենք, դա էլ պետք է հասկանանք։ Ամեն դեպքում ոչ մեղադրանքի նկարագրությունը, ոչ նյութերը, որևէ այլ քրեական հոդվածի հետ կապված հանգամանք չկա։ Նկարագիրը, ինչում որ մեղադրում են, բոլոր լրագրողները դրա տակով անցնում են, ինչ-որ ինֆորմացիա եք տարածում»,- ասաց փաստաբանը։
Նա նշեց, որ իրենց կարծիքով խափանման միջոց կիրառելոու հիմքեր չկան, քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան, նյութերից չի բախում որևէ եղանակով գործի հարուցում։
«Մեղադրանքի մեջ պետական գաղտնիք հավաքել ու փախանցել չկա։ Պետական գաղտնիքի մասին պնդումից հրաժարվեցին»,- ասաց Օրբելյանը։