Ընտանեկան բռնության զոհերը նկատում են, որ պետությունը իրենց կողքին է. ՆԳ նախարար
Ընտանեկան բռնության դեպքերի մասով էականորեն աճել են դիմումների թիվը, այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Ըստ նրա՝ ընտանեկան բռնության մասին դիմումների աճը վստահության նշան է։
«Ընտանեկան բռնության զոհերը նկատում են, որ պետությունը իրենց կողքին է, պետությունն արձագանքում է, իհարկե, ոչ այն տեմպերով, ինչ որ մենք ակնկալում ենք ունենալ փոփոխության տրամաբանության մեջ, բայց պետությունը սկսել է շատ ավելի ուշադիր լինել, շատ ավելի էմոցիոնալ կապ ցույց տալ այսպիսի դեպքերի մասով, և մեր անձնակազմերը գնալով ադապտանում են նոր տրամաբանությանը»,-նշել է Սարգսյանը։
Տեսանյութն՝ այստեղ