Մարիա Զախարովան հորդորում է ֆեյքեր փնտրելու փոխարեն դիտել Փաշինյանի տեսանյութը՝ ձայնով կամ ձայնն անջատած
ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան խորհուրդ է տալիս ռուսական ֆեյքեր փնտրելու փոխարեն լսել Նիկոլ Փաշինյանին, ընդ որում կարելի է և ձայնով, և առանց ձայնի։
Տելեգրամի իր ալիքում Մ. Զախարովան մասնավորապես գրել է.
«Վերջերս ևս մեկ հզոր քարոզչություն է իրականացվել, ենթադրաբար «հետաքննության» քողի տակ, որը վարում է EUvsDisinfo-ն՝ ԵՄ քարոզչական գործակալություն (որը գործում է ԵՄ արտաքին ծառայության հովանու ներքո գտնվող East StratCom աշխատանքային խմբի շրջանակներում) և ստեղծվել է «ռուսական ապատեղեկատվության և կեղծիքների դեմ պայքարելու» համար։
Այսպիսով, կարող եմ անկեղծորեն ասել. այս տեսանյութը չէր կարող ստեղծվել ոչ մի «Մատրյոշկա» գործողության կողմից։ Եվ մի՛ ոգևորվեք ենթադրաբար արհեստական բանականության տեխնոլոգիաների կամ բոտնեթերի օգտագործման մասին պատմություններով։ Սա Նիկոլ Վովաևիչ Փաշինյանն է։ Այնպես որ, դադարեք կեղծ պատմություններ հորինել «Կրեմլի ձեռքերի» մասին։
Հ.Գ. Կարող եք դիտել այն ձայնով կամ առանց ձայնի»։