ԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքումԿարմիր խաչը Մուսաևի հարցով կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ. համաձայնության դեպքում կտեսակցենԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՀրդեհ՝ Սիլիկյան թաղամասի մազութի գործարանում․ այրվել են սարքավորումներ և բիտում. կրակի տարածումը կանխվել էՈր հարկը երբ և ինչ պարբերականությամբ պետք է հաշվարկել ու վճարել. ՊԵԿ-ի տեղեկատվական հոլովակը (տեսանյութ)Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ. Արտակ Զաքարյան
Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են․ Ծառուկյան
Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեյն ենթարկվել է կիբերհարձակման
Մենք խաղաղություն ունենք Ադրբեջանի հետ, մենք կարգավորում ենք հարաբերությունները Թուրքիայի հետ․ Միրզոյան
Ով կմտածեր, որ մի օր Թուրքիայում կսկսեն Ադրբեջանի բռնապետին գնահատականներ տալ (տեսանյութ)Պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածքԻսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան
Մամուլ

Ինչո՞ւ է նախընտրական գործընթացն իրար խառնում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ընտրարշավը հատեց միջօրեականը, և ներկա դրությամբ գործող իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չեն կարողացել բարձրացնել իրենց գետնատարած վարկանիշը, այլև զգալիորեն զիջել են դիրքերը: Այդ հարցում ընդդիմադիր ուժերին մեծապես օգնել է... անձամբ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Նրա ջղագրգիռ բռնկումները, արցախցի մեր հայրենակիցների հանդեպ անթաքույց չարությունն ու ատելությունը, մարդկանց վրա հարձակվելը, քաշքշելը, անմեջբերելի ու խայտառակ բառապաշարն ու արտահայտությունները, ընդդիմադիրների հասցեին սպառնալիքները ամենից արդյունավետն են աշխատում նրա դեմ: Այս օրերին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն անգամ դիպուկ կատակել էր, թե՝ «թողեք, թող խայտառակվեն...» (նմանակելով 2018-ին «մեմ» դարձած «թողեք, թող աշխատեն»-ը):

Մի խոսքով, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊ-ն ոչ միայն չեն վայելում հանրության աջակցությունը, այլև հիմնականում մերժված են ու մերժվում են:
Ակնհայտ է նաև, որ Փաշինյանն ու իր «առաջին շարքի» քպականները կաթվածահարության աստիճան վախենում են իշխանությունը կորցնելու հեռանկարից, ինչը ևս նման ջղագրգիռ դրսևորումների մեջ ընկնելու պատճառներից մեկն է: Այլ պատճառներ էլ կան: Փաշինյանը պարզորոշ տեսնում է, որ հայ ժողովրդին պատերազմով շանտաժի ենթարկելու իր թեզը գործնականում տապալվեց, չի աշխատում: Այսինքն, իր հիմնական կարգախոսը՝ «խաղաղություն» բառի չարաշահմամբ, հայտնվել է «խաղից դուրս» վիճակում: Ու ինչ անում են, որքան ավելի են ձայնները գլուխները գցում, այնքան ավելի ու ավելի շատ է այդ ամենը շրջվում իրենց դեմ: Ու դա, նկատենք, օրինաչափ է: Մարդիկ հոգնել են նույն՝ վանող տոնայնությամբ ու աղմկոտ երանգներով նույն ստերը 7-8 տարի շարունակ լսելուց:

Այս ամենի համատեքստում ոչ միայն ուրվագծվում, այլև պարզորոշ, շոշափելի դրսևորում է ստանում այն վարկածը, որ Նիկոլ Փաշինյանը կարող է գնալ կամ արդեն գնում է «մոլդովական տարբերակով»: Հիշեցնենք, որ անցյալ տարվա աշնանը Մոլդովայում տեղի ունեցած ընտրություններում (եթե այդ ֆարսը կարելի է այդպես կոչել) Եվրամիության, առանձին եվրոպական երկրների միջամտող ակտիվության ու ակնհայտ կողմնակալ մոտեցումների միջոցով մի կերպ «ընտրվեց» այդ երկրի նախագահ Մայա Սանդուի գլխավորած ուժը: Ի՞նչ արեցին Մոլդովայում: Բռնեցին ու քվեարկությունից առաջ գրանցումից հանեցին ընդդիմադիր ուժերից մեկին, մյուսին խոչընդոտեցին, գումարած՝ լայնածավալ ռեպրեսիաները: Ի լրումն, մոլդովական օրենքներով՝ քվեարկության իրավունք ունեն նաև արտերկրում գտնվող քաղաքացիները: Այդ հանգամանքից օգտվելով՝ եվրոպական երկրներում թույլատրվեց բացել հարյուրավոր ընտրատեղամասեր, իսկ Ռուսաստանում, որտեղ նույնպես շատ մոլդովացիներ կան, նման լայն հնարավորություն չընձեռվեց: Եվ այդ՝ «եվրո» քվեներով Սանդուն, կարելի է ասել, ԵՄ կողմից վերանշանակվեց Մոլդովայի ղեկավար:

Պատկերավոր ասած՝ Նիկոլ Փաշինյանը կերգի՞ «Թխամաշկ մոլդավուհին»:

Ճիշտ է, ՀՀ օրենքները թույլ չեն տալիս եվրոպաներում ընտրատեղամասեր բացել ու քվեաթերթիկներ «լցնել»: Ի դեպ, այս առումով էլ հետաքրքիր դրվագներ կան: Օրինակ՝ քպական քարոզիչները ոգևորված գրում են, թե՝ Գերմանիայից գալիս են, որ քվեարկեն: Կամ եվրոպական այլ երկրից: Սակայն նույն այդ քպականները ջղաձգվում են, թե՝ «ինչո՞ւ են Ռուսաստանից ՀՀ քաղաքացիներ գալիս, որ քվեարկեն, նրանք կաշառվա՜ծ են, հասե՜ք, փրկե՜ք...»: Սա ավելին է, քան երկերեսանիությունը:

Մյուս կողմից՝ ընտրության մասնակից հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ բռնաճնշումները, ոստիկանական ու այլ պատժողական մարմինների միջոցով իշխանության հարձակումները «ձեռքի տակ» են: Եվ ոչ միայն «մոլդովական տարբերակով»: Ու ակտիվորեն այդ ռեպրեսիվ միջոցները Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությանը ենթակա մարմինների կողմից ակտիվորեն կիրառվում են հիմնական ընդդիմադիր բոլոր ուժերի դեմ: Այնպես չէ, որ մինչև հիմա չէին կիրառվում: Երկիրը ապրում է բառացիորեն «գեստապոյականին» մոտ ռեժիմով, այս տարիներին հարյուրավոր մարդիկ են հետապնդվել քաղաքական պատճառներով, «անցել» փաշինյանական ռեժիմի բանտերով, իսկ շատերն էլ դեռ անազատության մեջ են:

Բայց այն հակաիրավական վակխանալիան, որ կատարվում է հիմա՝ ընտրություններից անմիջապես առաջ, իսկապես առանձնահատուկ արձանագրման է արժանի: Բացի այն, որ խախտված է հավասար պայմաններ ունենալու մրցակցային սկզբունքը (ընդդիմադիր հիմնական ուժերից «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի ազատությունը, գիտեք, կամայականորեն սահմանափակված է), նաև օրնիբուն քրեական գործեր են հարուցվում ընդդիմադիր գործիչների, ամենից ակտիվ դեմքերի դեմ: Նախօրեին Նարեկ Կարապետյանի դեմ «փուչիկ» մեղադրանքով քրեական վարույթ հարուցվեց: Իսկ նույն օրվա երեկոյան էլ Փաշինյանը նախընտրական հավաքի ժամանակ (հա, հենց այդպես) ԱԱԾ-ին կարգադրեց հետապնդել ԲՀԿ ցուցակի 2-րդ համարին՝ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանին... դավաճանության հոդվածով: Սա զավեշտ կլիներ, բայց ցավոք, իրականություն է: Սա նաև պաշտոնական լիազորությունների գերչարաշահում է:
Դեռ չենք խոսում տրցակներով, իբր, ընտրակաշառքի «հիմքով» հարուցված «գործերի» մասին, բոլորը՝ բացառապես ընդդիմադիրների դեմ, չենք խոսում քպականների կարգադրությամբ տասնյակ ձերբակալումների ու նմանօրինակ այլ անընդունելի դրսևորումների մասին: Բավարար է ասել, որ Փաշինյանի ինչ-որ մի նկար պոկելու համար քաղաքացուն ձեբակալեցին, տարան Նուբարաշենի հոգեբուժարան, ապա հայտարարեցին, թե նա ինքնասպան է եղել...

Մի խոսքով, ակնհայտ է, որ տեսնելով մերժված լինելը, ավելի ստույգ՝ ավելի համոզվելով դրանում, Փաշինյանը նախընտրական պրոցեսն է իրար խառնում՝ վերածելով այն ոստիկանապետական «բռնոցու»: Ընդդիմությունը, պետք է նկատել, տակավին «պահում է հարվածը»: Ու լավ է պահում. չի իջնում քպականության մակարդակի:

Նման պայմաններում Փաշինյանը փորձարկեց նաև սադրիչների տարբերակը, վստահաբար, էլի այդ «միջոցից» կօգտվի, թեկուզ՝ «տեսարաններ» ստանալու համար: Ուստի, ընդդիմության ներկայացուցիչների համար կարևոր է պահել սառնասրտությունը, չկորցնել հավասարակշռությունը, ինքնատիրապետումը և ընտրարշավի թափը պահել: Ինչպես, ի դեպ, հիմա անում են:

Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր հիմնական ուժերը, կարծում ենք, արդեն ավելի համակարգված պետք է գործեն՝ միասնական ճակատով, մոտիվացնեն ժողովրդին, որ գնան ընտրությունների և քվեարկության արդյունքներին տեր կանգնեն:

Տեսեք, սերտորեն չհամագործակցելով հանդերձ, ամեն դեպքում նրանք ստեղծել են մի իրավիճակ, որտեղ կա 1 Փաշինյան (սատելիտներն արդեն վաղուց խաղից դուրս են), որը 3-4 կողմից հարվածներ է ստանում: Իսկ ամենից ուժեղ հարվածներն ստանում է սովորական քաղաքացիներից, պարզ ու շիտակ հայ մարդկանցից:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում