Ռուսաստանը արգելել է որոշ հայկական ալկոհոլային խմիչքների ներմուծումն իր երկիր
Ռուսաստանը արգելել է մի քանի հայ արտադրողների ալկոհոլային խմիչքների ներմուծումը՝ վկայակոչելով որակի հետ կապված խնդիրներ։
Սահմանափակումները վերաբերում են ՎԵԴԻ-ԱԼԿՈ, Աբովյանի կոնյակի գործարան և Շահնազարյանի գինու և կոնյակի տուն ընկերությունների արտադրանքին։ Ցանկում ներառված են գինու և կոնյակի մի քանի տեսակներ։
Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված խնդիրների մասին։
Роспотребнадзор գործակալության ղեկավար Սերգեյ Դանկվերտը ՏԱՍՍ-ին ասել է, որ ռուսական կողմը խախտումներ է գրանցել հայկական արտադրանքի մատակարարման գործում։ Նա այլ մանրամասներ չի հայտնել։