Իրանը մասամբ փակել է իր օդային տարածքը
Իրանի քաղաքացիական ավիացիայի վարչությունը չեղյալ է հայտարարել Թեհրանի թռիչքային տեղեկատվական գոտու արևմտյան մասում գտնվող օդանավակայաններում քաղաքացիական ուղևորատար չվերթների համար նախկինում տրված բոլոր թույլտվությունները։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ բաց են մնում միայն ութ օդանավակայան՝ Մեհրաբադ օդանավակայանը, Իմամ Խոմեյնիի միջազգային օդանավակայանը, Ղազվինի օդանավակայանը, Շահիդ Սաթարիի օդանավակայանը (Թեհրան), Փայամ օդանավակայանը, Յազդ օդանավակայանը, Սպահանի օդանավակայանը և Արաք օդանավակայանը։
Այս օդանավակայաններում թռիչքները ներկայումս թույլատրվում են միայն ցերեկային ժամերին։ Ավիաընկերությունները պարտավոր են վերստին դիմել Քաղաքացիական ավիացիայի վարչություն՝ այդ օդանավակայաններ կամ դրանցից քաղաքացիական չվերթներ իրականացնելու համար։