Ուժգին պայթյուն և հրդեհ Նյու Յորքում. կան մեծ թվով վիրավորներ
Նյու Յորքի նավաշինարանում գտնվող բեռնանավի վրա հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 16 մարդ վիրավորվել է, որոնցից երեքը հոսպիտալացվել են ծանր վիճակում։
Այս մասին հայտնել է CBS-ը՝ հղում անելով քաղաքի հրշեջ ծառայությանը։
Հրշեջ ծառայության տվյալներով՝ Ստեյթն Այլենդի նավաշինարանում հրդեհը բռնկվել է ավելի քան 50 րոպե, նախքան պայթյունը տեղի ունենալը։
Հաղորդվում է, որ վիրավորվել է 13 հրշեջ, երկու շտապօգնության աշխատակից և մեկ անցորդ։
Պայթյունի պատճառը պարզելու համար դեպքի վայր են ժամանել վտանգավոր նյութերի մասնագետներ և շրջակա միջավայրի պաշտպանության դեպարտամենտի աշխատակիցներ։