Պայթյուն Չինաստանի ածխի հանքում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Չինաստանի Շանսի նահանգի ածխահանքում գազի պայթյունից հետո առնվազն ութ մարդ է զոհվել, իսկ 38-ը մնում են հանքահորում:
Այս մասին հայտնել է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությանը։
Հանքագործների մահը պայմանավորված է եղել թույլատրելի մակարդակից բարձր ածխածնի մոնօքսիդի մակարդակով։
Ըստ իշխանությունների՝ փրկարարներին հաջողվել է տարհանել 201 մարդու և դուրս բերել ութ զոհի մարմիններ։
Վթարի պատճառը դեռևս պարզ չէ: