Մինչև ձերբակալությունը, Սամվել Կարապետյանին հրավիրել են «մի տեղ սուրճ խմելու» և առաջարկ արել
Ի՞նչ առաջարկ է եղել Ձեզ ԱԱԾ մեկուսարանում գտնվելու ժամանակ՝ բովանդակությունը հատկապես, ո՞ւմ կողմից, ի՞նչ պայմաններով․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին նման հարց ուղղեց «168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը՝ Կարապետյանի և լրատվամիջոցների խմբագիրների հարցուպատասխանի ժամանակ։
«Դա եղել է բանտի խցի պայմաններում, առաջարկությունն արել են իմ՝ Մոսկվայի ընկերների միջոցով։ Բայց նախքան այդ առաջարկությունը, նույնիսկ մինչև ինձ ձերբակալելը, որ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով ինձ արել են առաջարկություն, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե՛ ՀԷՑ-ը, թե՛ ամեն ինչը վերադարձվում է։ Ես չեմ ընդունել առաջարկությունը, և գնացել ենք առաջ»,- պատասխանեց Կարապետյանը։