Հայտնի են ԱՄՆ-Իրան համաձայնագրի նախագծի մանրամասները
Իրան-ԱՄՆ համաձայնագրի նախագծում առաջարկվում է վերացնել ԱՄՆ պատժամիջոցները՝ Թեհրանի կողմից որոշակի պայմանների կատարման դիմաց:
Այս մասին հաղորդում է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր կողմից ձեռք բերված փաստաթղթին։
Նշվում է, որ Վաշինգտոնը պատրաստ է աստիճանաբար վերացնել հակաիրանական սահմանափակումները՝ որպես ապագա համաձայնագրի մաս, սակայն Թեհրանը պարտավոր կլինի խստորեն պահպանել երկկողմ համաձայնագրի բոլոր պայմանները։
Հեռուստաալիքը նշում է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի նախագիծը ներառում է երկու կողմերի պարտավորությունները՝ դադարեցնել ենթակառուցվածքների վրա հարձակումները: Հեռուստաալիքի տվյալներով՝ սա վերաբերում է ռազմական, քաղաքացիական կամ տնտեսական ենթակառուցվածքներին: