Ֆինլանդիան զորավարժություններ է սկսել Ռուսաստանի սահմանի մոտ
Ֆինլանդիայում մեկնարկել են «Կարելյան սուր 26» ցամաքային զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի զինծառայողներ: Այս մասին հաղորդում է «Իտա Սավոն»։
Զորավարժությունները տեղի են ունենում Կիմենլաակսո շրջանում, Հարավային Կարելիայում և Հարավային Սավոյում և կտևեն մինչև մայիսի 29-ը։
«Կարելյան սուր 26»-ը ցամաքային զորքերի գարնանային զորավարժությունների մաս է կազմում: Ֆինլանդիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զորավարժություններին կմասնակցի մոտ 10,000 ֆինն զինծառայող, որոնց մեծ մասը ժամկետային զինծառայողներ են։
Զորավարժություններին մասնակցում է մոտ 1500 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ծանր տրանսպորտային միջոցներ և զրահապատ մեքենաներ։