ԱՄՆ-ն 5000 հոգանոց զորք է ուղարկում Լեհաստան. Դոնալդ Թրամփ
Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Լեհաստան կուղարկի լրացուցիչ 5000 զինվորական։
«Լեհաստանի գործող նախագահ Կարոլ Նավրոցկիի հաջող ընտրությունից հետո, որին ես հպարտությամբ աջակցում էի, և հաշվի առնելով նրա հետ մեր հարաբերությունները, ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները լրացուցիչ 5000 զինվոր կուղարկի Լեհաստան», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Վերջերս հաղորդվել է, որ ԱՄՆ զինված ուժերը չեղարկել են Լեհաստան ավելի քան 4000 զինվորների տեղակայումը։ Defense News-ի աղբյուրների համաձայն՝ երկրում պետք է տեղակայվեին 2-րդ զրահատանկային բրիգադի մարտական խումբը, 1-ին հեծելազորային դիվիզիան և դրանց հետ կապված ռազմական տեխնիկան։
ԱՄՆ բանակի խոսնակը հաստատել է տեղակայման չեղարկումը, բայց հրաժարվել է մանրամասներ հաղորդել՝ բոլոր հարցերը ուղղելով Պենտագոնին։ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի արձագանքել Defense News-ի հարցմանը։