Մարոկկոյում շենքի փլուզման հետևանքով կա 14 զոհ և 6 վիրավոր
Մարոկկոյի հյուսիսում գտնվող Ֆեզ քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի՝:
Այս մասին հայտնել է տեղական Hespress լրատվական կայքը՝ հղում անելով բժշկական անձնակազմին։
Հաղորդագրությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Այն Նաքբի շրջանում։ Բժշկական պաշտոնյաները նաև պարզաբանել են, որ վեց մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը գտնվում են ծանր վիճակում։
Մահացածների, ինչպես նաև վիրավորների մարմինները տեղափոխվել են տարածաշրջանային քաղաքային հիվանդանոց և Հասան II համալսարանական հիվանդանոց։