Ինչպիսին է Հայաստանը պատկերացնում Փաշինյանը 15 տարի հետո
Քարոզարշավի ընթացքը գնահատում եմ շատ լավ, կարծում եմ՝ իմ էմոցիաներն արթնացրել են նաև ժողովրդի էմոցիաները, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա ընկալմամբ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում, նման է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում տեղի ունեցող պրոցեսներին, այն տրամաբանությամբ, որ եթե 2018-ին իրենք անվանել են ոչ բռնի, թավշյա հեղափոխություն, այս անգամ պրոցեսները Փաշինյանը պայմանական անվանում է երեխաների հեղափոխություն, քանի որ երեխաները շատ ակտիվ են.
«Ես 15 տարի հետո պատկերացնում եմ Հայաստանը խաղաղ, ինքնիշխան, խաղաղության համաձայանագիրը ստորագրված, սահմանազատումն ավարտված, ճանապարհները բացված և համախառն ներքին արդյունքն իրական արժեքով առնվազն կրկնապատկված։ Մենք ժողովրդվարական ազատ, անկախ, բարեկեցիկ պետություն ենք, որը պայմանականորեն ասած՝ խաղաղության խաչմերուկ է։ Այսինքն՝ պատկերացնում եմ մեր ռազմավարության իրականացմամբ»։