Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Արմավիրի մարզում փրկարարները որպես անհայտ որոնվող կնոջ մարմինը հայտնաբերել են Արևիկ գյուղի լճերում
Հասարակություն

Մի՛ վախեցեք ոչնչից, այլ միայն հավատացեք. հաղթանակն այլընտրանք չունի. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ կալանավայրից.

«Սիրելինե՛ր,

Լրացավ կյանքիս 55-րդ տարին… կալանավայրում…

Աստված ասում է. «Քո աշխարհ գալուց բոլորը ծիծաղում էին, իսկ դու՝ լացում: Բայց աշխարհից քո մեկնելիս բոլորը լացում էին, իսկ դու` ծիծաղում»:

Շնորհակալ եմ Քեզ, իմ Հաղթանակած Տեր, գոհություն Քեզ, իմ Բացառիկ և Միակ Առաջնորդ, իմ Կյանք և Ճանապարհ, իմ Հերոս և Աստված: Դու ես տնօրինել իմ կյանքի բոլոր օրերն ու ժամերը և Դու ես իմացել և գիտես, թե ինչ էր և ինչ է ինձ հարկավոր առավել, քան ես կարող էի խնդրել կամ իմանալ:

Կյանքս հայացքիդ և Աչքիդ առջև է:

Խոնարհվում եմ փառքիդ առջև և սիրով ընդունում այն ամենը, ինչ տվել ես և դեռ տալու ես:

Եվ վերստին հաստատում եմ` հռչակելով. «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսի Խաչն է»:

Այս օրը, տարիների ավանդությամբ, ծառայությանս բոլոր վայրերում եղել է ներողություն հայցելու օր ու առիթ բոլոր նրանցից, ում հանդեպ մեղք ու սխալ եմ գործել, ում հետ անմիջական ծառայության մեջ եմ եղել և ովքեր մասնակից են եղել իմ առաքելությանը` փոքր կամ մեծ չափով:

Այսօր ևս ներողություն  եմ հայցում բոլոր նրանցից, ում կամա թե ակամա ցավ ու տրտմություն եմ պատճառել, ի մասնավորի «Սրբազան Պայքարի» 17 արդարներին և իրենց ընտանիքներին` պատճառած բոլոր դառնությունների և տառապանքի համար:

Հատկապես ցանկանում եմ երիցս ներողություն խնդրել բոլոր այն Հայրենատեր, ինձ հարազատ դարձած մարդկանցից, ովքեր այս ընթացքում ենթարկվել են տարատեսակ զրկանքների և հալածանքների և որոնց ինչ-որ առումով հուսախաբ եմ արել, որ դեռևս չենք վանել չարիքը մեր սիրելի Երկրից և միասին չենք ազատագրել մեր համբուրելի և Աստվածապարգև Հայաստան աշխարհը:

Կյանքիս ամենամեծ պարգևը կլինի ոչ միայն մեր Մեծ Տան ազատագրումը չարիքից, այլև, և հատկապես, մեր Ավետյաց Երկրի Տեսիլքի կյանքի կոչումը, իրականացումն ու կառուցումը, թեկուզ և դա արժենա, որ ես լինեմ կալանավայրում կամ գերեզմանում:

Ինչպես մշտապես շեշտել եմ, մի հարցրեք` հնարավո՞ր է, թե՞ ոչ, այլ հարցրեք` անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Ինչպիսին լինի մեր հարցադրումը, այդպիսին էլ կլինի մեր ընթացքն ու խնդրի հանգուցալուծումը:

Թող մեր Հաղթանակած Տերը օրհնի ձեզ բոլորիդ, օրհնի մեր Հայաստան վիրավոր աշխարհը` իր որբացած Արցախ սրտով և մեր ողջ ժողովրդին` խոցված, բայց ոչ ծնկած, զարկված, բայց ոչ մեռած` ընթանալու արդարության, ճշմարտության, հաշտության և Հաղթանակի ճանապարհով:

Մի՛ վախեցեք ոչնչից,

Այլ միայն հավատացեք…

Հոգևոր Հայաստանը կհաղթի «իրական, նոր չհայաստանին», քանզի Հայոց գալիք Հաղթանակն այլընտրանք չունի…

Սիրով և աղոթքով`

Բագրատ արք. Գալստանյան

20.05.2026»։