Իսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻ՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծՀանրապետության մի քանի շրջաններում հրդեհավտանգ իրավիճակ է
Արմեն Գրիգորյաննն իր հարցազրույցի տողատակերով մատնել է պատերազմի սցենարը. Տիգրան Աբրահամյան
Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում. «Հրապարակ»Ուկրաինացիները ռուսական նավ են խոցել
Հասարակություն

Աստված մարդու ազատության հակառակորդը չէ, այլ նրա լույսը, և միայն այդ լույսի մեջ է, որ մարդը վերջնականապես գտնում է իրեն. Հայր Իսահակ

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը «Ընտրություն․ ազատության դրամատիկ խորհուրդը» վերտառությամբ հրապարակում է արել։

«Ժամանակակից մարդը սովորել է ապրել ոչ միայն աղմուկի, այլև անվերջ ընտրությունների շրջապտույտում։ Ամեն օր նրա առջև բացվում են նորանոր հնարավորություններ, և նա աստիճանաբար սկսում է նույնացնել ազատությունը ընտրությունների անսահման բազմության հետ։ Սակայն որքան բազմանում են ընտրության հնարավորությունները, այնքան հաճախանում է շփոթությունը, որովհետև մարդը տակավ առ տակավ կորցնում է այն ներքին չափանիշը, որով կարելի է տարբերել ճշմարտությունը պատրանքից. ընտրությունը դադարում է ճանապարհ և հնարավորություն լինել՝ վերածվելով անվերջ տատամսման։

Մեր դարաշրջանի ողբերգությունն այն է, որ մարդը ցանկանում է ազատություն՝ առանց ճշմարտության, ինքնություն՝ առանց հիշողության, իրավունք՝ առանց պատասխանատվության։ Բայց ազատությունը, երբ կտրվում է բարիքից, չի ընդարձակվում․ այն ներսից դատարկվում է։ Որովհետև այն ընտրությունը, որը չի ճանաչում բարին, այլևս ազատություն չէ, այլ կամայականություն, որ վերջնարդյունքում հանգեցնում է կորստի։ Այդ պատճառով էլ Քրիստոս ասում է․ «Ճշմարտությունը կճանաչեք, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհ. 8։32)։ Ավետարանական այս խոսքը բացահայտում է, որ ազատությունը չի ծնվում սահմանների բացակայությունից, այլ ճշմարտության հետ միությունից։

Քրիստոնեական հավատն ընտրությունը հասկանում է անհամեմատ ավելի խոր կերպով։ Այն պարզապես կամքի արտահայտություն չէ, այլ մարդու ողջ գոյության ուղղությունը։ Աստված մարդուն ստեղծեց ազատ, որովհետև սերը չի կարող պարտադրվել։ Այդ պատճառով ամբողջ Սուրբ Գիրքը ողողված է ընտրության դրամայով։ «Այսօր կյանքն ու մահն եմ դրել քո առաջ, օրհնությունն ու անեծքը․ ընտրի՛ր կյանքը» (Հմմտ. Բ Օր. 30։19)։ Այս խոսքերի մեջ Աստված ոչ թե ճնշում է մարդու կամքը, այլ նրա առաջ բացում է գոյութենական երկու ճանապարհ։ «Ո՞ւմ եք ուզում ծառայել» (Հեսու 24։15)․ այս հարցադրումը հնչում է ողջ Հայտնության մեջ, որովհետև մարդը չի կարող չընտրել։ Անտարբերությունն անգամ ընտրության ձևերից մեկն է, իսկ ընտրություն չկատարելը՝ հաճախ հանձնվում աշխարհի հոսանքին։

Սակայն Ավետարանում ընտրությունը նախ և առաջ ներկայություն է նշանակում։ Քրիստոս չի պարտադրում Իրեն որպես գաղափար կամ համակարգ։ Նա պարզապես հրավիրում է․ «Ահա կանգնած եմ դռան առաջ և բախում եմ. եթե մեկը լսի Իմ ձայնը և բաց անի դուռը, կմտնեմ նրա մոտ» (Հայտն. 3։20)։ Հավատն սկսվում է այն պահին, երբ մարդը համարձակվում է պատասխանել այդ կանչին։ Այս պատճառով քրիստոնեական ընտրությունը նաև հարաբերություն է։ Այն որոշում է ոչ միայն, թե ինչ է մարդը մտածում, այլ՝ ում է պատկանում նրա սրտի խորքը։

Աշխարհը սովորաբար ընտրությունը կապում է ուժի հետ, Ավետարանը՝ զոհաբերության։ Աշխարհը խոստանում է ինքնահաստատում, մինչդեռ Քրիստոս ասում է․ «Ով ուզում է իր անձը փրկել, պիտի կորցնի այն, իսկ ով իր անձը կորցնի Ինձ համար, պիտի գտնի այն» (Մատթ. 16։25)։ Մարդը վերագտնում է իրեն միայն այն ժամանակ, երբ ընդունակ է ընծայվելու։ Այստեղ է, ահա, ազատության ամենախոր հակադրությունը․ մարդը երբեք այնքան ազատ չէ, որքան այն պահին, երբ ընտրում է սերը։ Որովհետև սերը ազատության կորուստը չէ, այլ նրա կատարյալ իրա(կանա)ցումը։ Այդ պատճառով էլ առաքյալը գրում է․ «Սիրո միջոցով ծառայեցե՛ք միմյանց» (Գաղ. 5։13)։

Յուրաքանչյուր ընտրություն մարդու ներսում կառուցում է մի նոր ուրույն աշխարհ, որտեղ սիրտն աստիճանաբար կերպավորվում է այն ճշմարտության հայելին, որին նա շարունակաբար հավանություն է տալիս։ «Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ կլինի քո սիրտը» (Հմմտ. Մատթ. 6։21)։ Այդ պատճառով ընտրությունը միայն քաղաքական, բարոյական կամ հոգեբանական իրադարձություն չէ։ Այն հոգևոր իրողություն է, որի մեջ որոշվում է մարդու հավիտենական ուղղությունը։

Գուցե հենց այստեղ է ազատության ամենախոր խորհուրդը․ Աստված այնքան է հարգում մարդու արժանապատվությունը, որ նույնիսկ հավիտենությունն է դնում է նրա ընտրության առաջ։ Բայց քրիստոնեական հույսն այն է, որ մարդու վերջին հնարավորությունը պարտադիր նրա անկումը չէ։ Քանի դեռ մարդը կարող է պատասխանել Աստծու կանչին, ընտրության դուռը բաց է մնում։ Որովհետև Տերը «չի ցանկանում, որ որևէ մեկը կորչի, այլ՝ որ բոլորն էլ փրկվեն» (Հմմտ. Բ Պետ. 3։9)։

Եվ այսպես, քրիստոնեական ազատությունը պարզապես ընտրելու իրավունքը չէ։ Այն կարողությունն է ընտրելու լույսը խավարի փոխարեն, ճշմարտությունը՝ պատրանքի, սերը՝ ինքնասիրության և Աստծուն՝ սեփական կամքի ինքնաբավության փոխարեն։ Որովհետև Աստված մարդու ազատության հակառակորդը չէ, այլ նրա լույսը, և միայն այդ լույսի մեջ է, որ մարդը վերջնականապես գտնում է իրեն»,- նշել է Հայր Սուրբը։