Ռուսական բանակը հարվածել է Սումիին. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը հարձակվել են Սումի քաղաքի բնակելի թաղամասի վրա:
Իշխանությունները հայտնում են զոհերի մասին։
«Հարվածներ են եղել Կովպակովսկի շրջանի բնակելի թաղամասում։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ կան զոհեր», - Telegram-ում հայտնել է Սումիի շրջանային ոստիկանության վարչության պետ Օլեգ Գրիգորովը։
Քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Կրիվոշենկոյի խոսքով՝ հարվածել են Սումիի Կովպակովսկի շրջանի մասնավոր բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին։
Նա հայտնել է, որ երեք մարդ վիրավորվել է և ստացել է բժշկական օգնություն։