Լավ չեմ հիշում. Սուրեն Պապիկյանը զոհվե՞լ է պատերազմում. Էդգար Ղազարյան
Լավ չեմ հիշում. Սուրեն Պապիկյանը զոհվե՞լ է պատերազմում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանը:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ի Ազգային ժողովի հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի։ Չիմացանք, նա զոհվեց, թե` ոչ։
Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ՔՊ-ական մարզպետները և համայնքների ղեկավարները կամավորական ջոկատներ էին կազմել։
Ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե նրանցից ով է զոհվել։
Բայց իրենց ներկայացրած հայտարարագրերից շատ լավ է երևում, թե ով քանի տուն, հողամաս ու մեքենա է գնել պատերազմից հետո»: