ԱՄՆ-ում ևս մեկ աղմկահարույց հրաժարական տեղի ունեցավ
ԱՄՆ պետքարտուղար Ռոբերտ Քենեդի կրտսերի հարսը՝ Ամարիլիս Ֆոքս Քենեդին, հրաժարական է տալիս ԱՄՆ հետախուզության երկու բարձրաստիճան պաշտոններից:
Ըստ The Washington Post-ի՝ նա դեմ էր Իրանի հետ պատերազմին:
45-ամյա ԿՀՎ նախկին աշխատակիցը լքում է պաշտոնը ամերիկյան հետախուզության, ինչպես նաև Սպիտակ տան բյուջետային գրասենյակի հարցերով, որտեղ նա վերահսկում էր գաղտնի հետախուզության ծախսերը։
Սա Իրանի պատերազմի հետ կապված երկրորդ բարձրաստիճան պաշտոնանկությունն է։ Երկու ամիս առաջ նույն պատճառով հրաժարական տվեց Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթը։ Գործընկերներին ուղղված նամակում Քենեդին խուսափեց Իրանի մասին հիշատակելուց և գրեց, որ ցանկանում է ավելի շատ ժամանակ անցկացնել իր երեխաների հետ և աշխատել մասնավոր հատվածում։
Սակայն նա կպահպանի իր տեղը նախագահի հետախուզական խորհրդատվական խորհրդում։