Էրդողանը Թրամփի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Այս մասին հայտարարվել է Թուրքիայի նախագահի վարչակազմի կողմից X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
Առաջնորդները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
Թուրքիայի առաջնորդը դրական քայլ է անվանել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգման որոշումը։
Էրդողանը նաև նշել է, որ Սիրիայում կայունության հաստատումը նշանակալի նվաճում կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Նա հայտարարել է, որ Անկարան շարունակելու է աջակցել Դամասկոսին։ Թուրքիայի նախագահը նաև ընդգծել է Լիբանանում իրավիճակի վատթարացումը կանխելու անհրաժեշտությունը։