Մոտ 160 ադրբեջանցի է ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախի Մեխակավանի շրջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականների համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիների տեղափոխումը օկուպացված Արցախ:
Ուղարկված խումբը նախկինում ժամանակավորապես տեղավորվել են երկրի տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Այս փուլում օկուպացված Մեխակավանի շրջան է ուղարկվել 39 ընտանիք կամ 165 մարդ։
Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի նախագահին: