Զինված հարձակում Ինդոնեզիայում. սպանվել է 8 մարդ
Զինված անջատողականները հարձակում են իրականացրել Ինդոնեզիայի արևելքում՝ սպանելով ութ քաղաքացիական անձի։
Այս մասին հայտարարել են Ինդոնեզիայի զինված ուժերը։
Զինվորականների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Մաունթ Պապուա նահանգի Յահուկիմո շրջանում։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն իրականացրել են տարածաշրջանում գործող զինված անջատողական խմբավորումները։