Կալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Հասարակություն

Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ

ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․

Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ հարուցի։ Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցնում է Անդրանիկ Թևանյանի անունը։ Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։

Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։

Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։

Այս քայլերը, մեծ հաշվով, նախընտրական պրոցեսի գնահատականն են. իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ Սա հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։

Հիշեցնենք, թե պաշտոնավարման ընթացքում քանի´ հոգու է Նիկոլ Փաշինյանը կարգել որպես տարբեր մասշտաբների հանցագործ՝ կալանավորելով և ապօրինի քրգործեր հարուցելով։ Մարդիկ հետագայում արդարացվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով, սակայն իրավապահ համակարգը և մարդկային կյանքերը կրել են անդառնալի հետևանքներ։

Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը և պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին։ Անկախ բոլոր հարվածներից, ուժային և տեղեկատվական տեռորից, ԲՀԿ վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը և Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը։

Վստահաբար, սրանք են լինելու հունիսի 7-ից հետո ձևավորվելիք նոր իշխանության առաջնահերթությունները։