Իրանի արտաքին գործերի նախարարը կարող է մասնակցել Մերձավոր Արևելքին նվիրված ՄԱԿ-ի նիստին
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կարող է այցելել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
«Հաշվի առնելով Չինաստանի նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և խաղաղության ու միջազգային անվտանգության քննարկման համար արտաքին գործերի նախարարների հատուկ նիստ անցկացնելու ծրագրերը, մեր արտաքին գործերի նախարարը նույնպես հրավիրվել է այս նիստին»,- ISNA-ին ասել է Բաղային։