Ֆրանսիան պատրաստվում է Հորմուզի նեղուցի ականազերծմանը
Ֆրանսիան վստահ չէ, թե արդյոք Հորմուզի նեղուցում ականներ են տեղադրվել։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Կատրին Վոտրենը՝ տարածքում առնվազն 10 ականի հայտնաբերման մասին հաղորդագրություններից հետո։
«Այս պահին ես լիովին վստահ չեմ, բայց ամեն դեպքում մենք պատրաստվում ենք ականազերծմանը»,- ասել է Վոտրենը France Info ռադիոկայանի եթերում։
Նա ասել է, որ ականազերծման նավեր են ուղարկվում տարածաշրջան՝ հնարավոր ապագա ֆրանս-բրիտանական առաքելության շրջանակներում, և որ Ֆրանսիան արդեն ունի մեկ նման նավ Ջիբութիի իր բազայում։
Ավելի վաղ CBS News-ը հայտնել էր, որ ԱՄՆ հետախուզության վերջին գնահատականը ցույց է տվել, որ ԱՄՆ ուժերը հայտնաբերել են առնվազն 10 ական Հորմուզի նեղուցում։