Լիտվայում օդային հարձակման տագնապ է հնչել. նախագահը և վարչապետն ապաստան են գտել ռմբապաստարանում
Լիտվայի զինված ուժերն օդային հարձակման մասին տագնապ են հայտարարել երկրի մի քանի շրջաններում, այն բանից հետո, երբ Բելառուսի հետ սահմանի մոտ նկատվել է անօդաչու թռչող սարք:
Սկզբում տագնապը հայտարարվել է սահմանի մոտ գտնվող արևելյան շրջանների բնակիչներին, սակայն հետագայում այն տարածվել է նաև Վիլնյուսի մարզի վրա։
Լիտվայի մայրաքաղաքում բնակիչներին կոչ է արվել անհապաղ ապաստան գտնել անվտանգ վայրերում մինչև հետագա հրահանգները։ Միջադեպից հետո մի քանի շրջաններում դադարեցվել են դասերը, ժամանակավորապես դադարեցվել է հասարակական տրանսպորտը, իսկ Վիլնյուսի օդանավակայանը փակվել է։
Երկրի ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Գիտանաս Նաուսեդան, վարչապետ Ինգա Ռուգինիենեն և Խորհրդարանի խոսնակ Յուոզաս Օլեկասը, նույնպես ապաստան են խնդրել։
Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրավիճակին ի պատասխան ակտիվացել է ՆԱՏՕ-ի օդային պաշտպանությունը, որի արդյունքում օդ են բարձրացել կործանիչներ՝ օդային տարածքը հսկելու համար։