Իրանի հետ հակամարտությունը կարող է շատ արագ ավարտվել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել Իրանի հետ հակամարտության արագ ավարտի վերաբերյալ։
Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ամերիկացի օրենսդիրների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Մենք շատ արագ կավարտենք այս պատերազմը։ Իրանը իսկապես ցանկանում է գործարք, նրանք հոգնել են պատերազմից», - ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ խաղաղության գործընթացը կարող է շատ արագ իրականություն դառնալ:
«Դա տեղի կունենա, և դա տեղի կունենա արագ», - հավելել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեմ է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերմանը՝ ընդգծելով, որ ակնկալում է իրավիճակի արագ և քաղաքավարի լուծում։