Պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս. ոստիկանները բացահայտել են գողությունը
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները գողության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են մայիսի 19-ին։ Գիշերվա ժամը 3․40-ին Հովսեփյան փողոցի բակերից մեկում նրանք ձերբակալել են Մանանդյան փողոցի բնակիչ 46-ամյա տղամարդու՝ ձեռքին պայուսակներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տղամարդը խոստովանեց, որ վերջին օրերին իրենց փողոցում գտնվող սահմանափակ պատասխանատվությամբ մի ըներության կիսակառույց շինությունից երեք անգամ կատարել է գողություն, հափշտակել անվահեցերով ութ անվադող, գործիքներ, այլ իրեր ու պարագաներ։
Ըստ ընկերության մենեջերի՝ պատճառվել էր մոտ երեք միլիոն դրամի վնաս։
Կազմված փաստաթղթերով հանդերձ տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ձերբակալվել ու տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Ձեռնարկվում են միջոցներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։