Մարդկությանը սպառնում է նոր համաշխարհային համաճարակ, որը կարող է ավելի մահացու լինել, քան նախորդները. ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ ամբողջ աշխարհում վարակիչ հիվանդությունների բռնկումները գնալով ավելի հաճախակի են դառնում՝ մարդկությանը սպառնալով նոր համաշխարհային համաճարակով, որը կարող է ավելի մահացու լինել, քան նախորդները։
ԱՀԿ-ի և Համաշխարհային բանկի կողմից ստեղծված Գլոբալ պատրաստվածության մոնիթորինգի խորհրդի փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակից և Էբոլայի բռնկումներից հետո աշխարհը չի դարձել ավելի անվտանգ:
Մասնագետները նաև նշում են պետական հաստատությունների նկատմամբ հանրային անվստահության աճը, սխալ տեղեկատվության տարածումը և պատվաստանյութերի ու բուժման անհավասար հասանելիությունը։ Նրանք կարծում են, որ մարդկությունը աղետի եզրին է, և առանց անհապաղ գործողությունների աշխարհը ռիսկի է դիմում բախվելու ավելի մեծ առողջապահական ճգնաժամերի: