Կալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Հասարակություն

Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա. Հայր Իսահակ

Ժամանակակից աշխարհը թեև արտաքինից լի է առաջընթացով, սակայն ներքուստ ապրում է խորը ճգնաժամ։ Մարդը երբեք չի եղել ո՛չ այսքան հզոր, ո՛չ էլ այսքան միայնակ, նշում է Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը։

Ըստ Հայր Սուրբի՝ քաղաքակրթությունը թեև ընդլայնել է իր հնարավորությունները, բայց և կորցրել է նպատակը։

«Այդ պատճառով մեր ժամանակի գլխավոր հարցը այլևս միայն սոցիալական կամ քաղաքական չէ, այլ՝ մարդաբանական և հոգևոր. ո՞վ է մարդը, և ինչի՞ համար է ապրում։ Այս հարցի առջև Եկեղեցու առաքելությունը չի կարող սահմանափակվել անցյալի պահպանությամբ կամ սոսկ ավանդության պաշտպանությամբ։ Եթե Եկեղեցին դադարի պատասխանել մարդու գոյաբանական տագնապներին, ապա կվերածվի պարզապես մշակութային հիշողության։ Սակայն քրիստոնեությունը հիշողություն չէ միայն․ այն իրադարձություն է և Աստծու կենդանի ներկայությունը պատմության մեջ։

Քրիստոնեության մեծագույն ճգնաժամը նախ և առաջ Աստծու հարցի մոռացությունն է։ Բայց մարդը չի կարող հասկանալ իրեն, եթե կտրված է ճշմարտության աղբյուրից։ Ազատությունը, որը կտրված է ճշմարտությունից, կարող է վերածվել ընտրությունների բազմության, բայց ոչ իրական կյանքի։

Այս պայմաններում Եկեղեցու առաքելությունը ավելի քան մարգարեական է։ Այն կոչված է կրկին վկայելու, որ ճշմարտությունը հնարավոր է։ Քրիստոնեական հավատքը գաղափարախոսություն չէ, այլ հանդիպում։ Եվ միայն այդ հանդիպման մեջ է, որ մարդը վերագտնում է իր արժանապատվությունն ու ներքին ամբողջականությունը։

Եկեղեցու ապագան կախված չէ մեծամասնություններից կամ այլևայլ ազդեցություններից, այլ ստեղծագործ հավատացյալներից, որոնք ապրում են հավատքը որպես ճշմարտություն և կյանք։ Եկեղեցու իրական ուժը երբեք այլ բանի մեջ չի եղել, եթե ոչ սրբության։ Քրիստոնեությունը փոխել է աշխարհը ոչ թե իշխանության միջոցով, այլ վկայություններով։

Այս ճշմարտությունը առանձնահատուկ կերպով վերաբերում է նաև Հայ Եկեղեցուն։ Դարերի ընթացքում Եկեղեցին եղել է ոչ միայն դավանանքի պահապանը, այլև ժողովրդի հիշողության, լեզվի և ինքնության կրողը։ Սակայն ներկա ժամանակաշրջանում միայն պատմական հիշողությունը բավարար չէ։ Եթե հավատքը չդառնա կենդանի փորձառություն, ապա նույնիսկ ամենամեծ ավանդությունը կվերածվի անցյալի հիշողության։

Մարդը չի փնտրում պարզապես գաղափարներ. նա փնտրում է ներկայություն, իմաստ և սեր։ Եկեղեցին յուր էությամբ կոչված է դառնալու այդ ներկայության վայրը։ Այս համատեքստում առանձնահատուկ կարևորություն ունի հավատքի և բանականության վերամիավորումը։ Ժամանակակից աշխարհը հաճախ դրանք ներկայացնում է որպես հակադիր իրականություններ, մինչդեռ քրիստոնեական ավանդության մեջ բանականությունը բացվում է իր ամբողջ խորությամբ միայն այն ժամանակ, երբ ուղղված է ճշմարտությանը։ «Հասկացիր, որպեսզի հավատաս, և հավատա, որպեսզի հասկանաս» ( Intellige ut credas, crede ut intelligas... Օգոստինոս)։ Սուրբ Գրիգոր Նարեկացին նույնպես ճանաչողության սահմանափակությունը չի ներկայացնում որպես հուսահատություն, այլ որպես Աստծու առաջ բացվելու հնարավորություն։ Նարեկացու մոտ բանականությունը իր ճշմարիտ լույսը գտնում է խոնարհության և աստվածային ճշմարտության հետ հաղորդակցության մեջ. «Քեզ չիմացող միտքը խավար է, և Քեզ ճանաչելով է լուսավորվում մարդու հոգին», «Քո լույսով են լուսավորվում իմ մտքի աչքերը»։ Առանց Աստծու մարդը կորցնում է ոչ միայն հավատքը, այլև իրեն հասկանալու կարողությունը։

Սակայն ապագայի առաքելությունը պահանջում է նաև նոր լեզու և նոր ներկայություն։ Թվային աշխարհում, մշակութային փոփոխությունների պայմաններում, Եկեղեցին չի կարող ծրարվել։ Նա պետք է գտնի ավետարանչության այնպիսի ձևեր, որոնք ժամանակակից մարդուն կհասնեն ոչ թե մակերեսային հարմարվողականությամբ, այլ ճշմարտության կենդանի վկայությամբ։

Սուրբ Գրիգոր Նարեկացին իր աղոթքներում բացահայտում է մարդու հոգու ամենախոր վերքը՝ Աստծուց բաժանված լինելը։ Սակայն նույն այդ վերքի մեջ է սկսվում բժշկությունը, որովհետև մարդը փրկվում է այն պահին, երբ ճանաչում է իր սահմանափակությունը և բացվում աստվածային ողորմության առաջ։ Այդ պատճառով Եկեղեցու վերջնական առաքելությունը ոչ թե կազմակերպական հաջողությունն է, այլ մարդկային սրտի վերափոխումը։ Եթե Եկեղեցին կարողանա վերամիավորել հավատքն ու բանականությունը, ազատությունն ու ճշմարտությունը, ազգային ինքնությունն ու համամարդկային պատասխանատվությունը, ապա կշարունակի իր պատմական և հոգևոր առաքելությունը նաև ապագայում։ Որովհետև Եկեղեցու ապագան կառուցվում է ոչ թե ուժի, այլ սրբության, ոչ թե հարմարվողականության, այլ ճշմարտության և հավատարմության վրա»,- ընդգծել է Հայր Իսահակը։