Կալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին
ՀՀ-ում անցկացվող հեծանվավազքի Tour of Armenia մրցաշարի շրջանակում երթևեկության սահմանափակումները (տեսանյութ)Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԵՄ-ն Նիկոլի ոճով իրեն ասում են՝ «հանգիստ նստե՛ք տեղներդ»․ Արտակ Զաքարյան ԱԳ նախարարի տեղակալը Պրահայում ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթություններըԻրաքը հաստատել է, որ Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ի արձակումը կատարվել է իր տարածքիցԵթե Իրանը կարողանա այս աննախադեպ ձեռնտու իրավիճակն ամրագրել, ապա գործ ենք ունենալու բոլորովին այլ քաշային կարգի գերտերության հետ. իրանագետ«Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նՕդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Հասարակություն

Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը պետք է անհապաղ վերանայվի. հայտարարություն

Մենք մտահոգությամբ ենք արձանագրում Երևանի Արաբկիր վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների արձագանքը և դրա շրջանակում իրականացված ձերբակալման գործընթացը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Հանրային տարածված տեսանյութերից և հրապարակումներից հետևում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացի Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած բանավոր վիճաբանությունից հետո վերջինս ձերբակալվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով։

Առկա նյութերի համաձայն՝ Արթուր Օսիպյանը վարչապետին ուղղել է քաղաքական բնույթի քննադատություն, որին ի պատասխան հնչել են անձնական բնույթի, արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, այդ թվում՝ «Գնայիր, զոհվեիր…» ձևակերպմամբ արձագանք։

Հատկապես մտահոգիչ է այն, որ իրավապահների արձագանքը հաջորդել է ոչ թե ամբողջ միջադեպի համաչափ ու անաչառ գնահատմանը, այլ հանգեցրել է միայն Օսիպյանի նկատմամբ ազատությունից զրկման միջոցի կիրառմանը։ Մինչդեռ նույն միջադեպի ընթացքում առերևույթ ագրեսիվ վարք դրսևորած և վիրավորական արտահայտություններ հնչեցրած այլ անձանց, այդ թվում՝ իշխանական քաղաքական ուժի աջակիցների նկատմամբ համարժեք տեսանելի գործողություններ չեն իրականացվել։

Դեպքի վերաբերյալ առկա դիտարկումներից և դիտորդի կողմից նկարահանված տեսանյութից պարզ է դառնում, որ քայլերթի մասնակիցներից մի քանի անձինք ուժ կիրառելով քաղաքացուն դուրս են բերել մարդկանց միջից, փորձել են հարվածներ հասցնել, ինչպես նաև հետագայում վարչապետի աջակիցների կողմից հնչել են վիրավորական արտահայտություններ, սակայն որևէ տեղեկություն չկա այդ անձանց նկատմամբ համարժեք իրավական արձագանքի կամ բերման ենթարկելու վերաբերյալ։

Այս հանգամանքները ստեղծում են իրավաչափ կասկած, որ Օսիպյանի նկատմամբ կիրառված գործողությունը կարող էր պայմանավորված լինել ոչ այնքան ենթադրյալ իրավախախտման օբյեկտիվ գնահատմամբ, որքան նրա կողմից վարչապետին ուղղված սուր քաղաքական քննադատությամբ։ Այդ պատճառով իրավապահ մարմինները պարտավոր են անհապաղ հրապարակային պարզաբանում ներկայացնել՝ ինչ փաստական հիմքերով է Օսիպյանը ձերբակալվել, արդյոք գնահատվել են միջադեպի մյուս մասնակիցների գործողությունները, և ինչու նրանց նկատմամբ նույն կամ համարժեք միջոցներ չեն կիրառվել։

Իրավական պետությունում իրավապահ մարմինների գործողությունները պետք է համապատասխանեն հավասարության, համաչափության և քաղաքական չեզոքության սկզբունքներին։ Եթե միջադեպի ընթացքում առկա են եղել փոխադարձ վիրավորանքներ, սադրանքներ կամ հնարավոր բռնի գործողություններ, ապա իրավական գնահատականը պետք է տրվի բոլոր ներգրավված անձանց գործողություններին՝ անկախ նրանց քաղաքական պատկանելությունից կամ իշխանական դիրքից։

Հատկապես ընտրական գործընթացների ընթացքում իրավապահ մարմինների ցանկացած ընտրողական կամ անհամաչափ միջամտություն կարող է ընկալվել որպես քաղաքականապես մոտիվացված վարքագիծ և բացասաբար անդրադառնալ ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության վրա։

Հաշվի առնելով ներկայացված հանգամանքները, ինչպես նաև իրավապահ մարմինների արձագանքի առերևույթ անհամաչափ և ընտրողական բնույթը, գտնում ենք, որ Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված ազատության սահմանափակումը պետք է անհապաղ վերանայվի, իսկ իրավաչափ հիմքերի բացակայության պայմաններում՝ դադարեցվի։

Միաժամանակ, պետական մարմինները պարտավոր են հրապարակային կերպով արձանագրել թույլ տրված հնարավոր իրավախախտումները և վերականգնել քաղաքացու խախտված իրավունքները, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան հրապարակային ներողություն ներկայացնելու միջոցով։