«Յեքա կնիկ ես…վարչապետն ա եկել». Սպիտակի համայնքապետի տեղակալը հարվածեց «Ազատության» տեսախցիկին (տեսանյութ)
Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր՝ մայիսի 19–ին, հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին:
Մաթոսյանը հարվածել է տեսախցիկին ու հայտարարել՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»: