Խամենեին պատասխանել է ԱՄՆ սպառնալիքներին
Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին արձագանքել է ԱՄՆ-ի ռազմական հարվածի սպառնալիքներին՝ հայտարարելով Թեհրանի պատրաստակամության մասին՝ ընդլայնելու հակամարտության գոտին։
«Աշխատանքներ են տարվել այն ճակատները բացելու ուղղությամբ, որտեղ թշնամին խոցելի կլինի և անհրաժեշտ փորձը չի ունենա։ Եթե ռազմական դրությունը շարունակվի, ապա, մեր շահերից ելնելով, այդ լրացուցիչ ճակատները կբացվեն»,- ասվում է Գերագույն առաջնորդի պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորությունը, եթե Թեհրանը չկարողանա ցուցաբերել զիջումների գնալու պատրաստակամություն առաջիկա օրերին հակամարտության կարգավորման բանակցություններում։