Ադրբեջանն օկուպացված Շուշիի բանտում թանգարան կբացի
Օկուպացված Արցախի Շուշիի բանտի թանգարանային համալիրի նախագծումն ավարտվել է։
Այս մասին հայտնել է օկուպացված Շուշիի շրջանում այսպես կոչված Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Այդին Քերիմովը։
Նրա խոսքով՝ նախագիծը պետական վերանայման փուլում է։ Այս հարցի համար պատասխանատու է Մշակույթի նախարարությունը։
Վերանայման ավարտից հետո կսկսվեն շինարարական և վերականգնողական աշխատանքները, որից հետո կարելի է քննարկել թանգարանի բացումը։