Ուիթքոֆը ԱՄՆ Սենատում Ուկրաինայի հարցով փակ ճեպազրույց կանցկացնիԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 35 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և լրագրողներՆեթանյահուն պատրաստ է հանուն միասնության կառավարության Այզենկոտի հետ փոխատեղմամբ երկրորդը ստանձնել վարչապետի պաշտոնըՎրաստանում ձերբակալել են Ինտերպոլի կարմիր ծանուցմամբ հետախուզվող Լեհաստանի քաղաքացուԴենիս Ջորկաեֆը հանդիպումներ կանցկացնի հայկական ֆուտբոլային ակումբների ներկայացուցիչների հետՎթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանումԴավիթ Խուդաթյանը կգործուղվի ԼոնդոնԽորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. ՓաշինյանԳերմանացի պատգամավորների հետ քննարկվել են Հայաստանում ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերըԹրամփը հայտնել է, որ փոթորիկը ոչնչացրել է Վաշինգտոնի գոլֆի դաշտըՀայաստանն ու Ադրբեջանը միմյանց զիջելու հարց չունեն․ ՌուբինյանՄիքայել Ադամյանն ազատվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի փոխտնօրենի պաշտոնիցՀայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ուրարտուն» պարտվեց «Շիրակին»Միջազգային տրիբունալը մերժել է Ֆոլկլենդյան կղզիների մոտ հորատումը դադարեցնելու Արգենտինայի պահանջըՀետախուզման մեջ գտնվող տղամարդը հայտնաբերվել էԴավիթ Համբարձումյանի դեմ իշխանության քայլը մասիսցին չի ներելու․ Տիգրան ԱբրահամյանՄիքայել Թումասյանը կնաշանկվի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարԴավիթ Համբարձումյանի գործը քաղաքական հետապնդման հետևանք է․ «Կոմիտե 26»Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանքԲախվել են «Nissan»-ը և «Howo» բեռնատարը․ վերջինը հայտնվել գերեզմանատանը, կոտրել մի քանի շիրմաքարԻրանը հայտնել է ցամաքային սահմաններով բեռնափոխադրումների աճի և հարևան երկրների հետ լավ հարաբերությունների մասինՏիգրան Գաբրիելյանը կնաշանկվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը տասներորդ անգամ երկարաձգել է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտու գործողության ժամկետըThe Telegraph. Զելենսկին կարգադրել է լիովին ոչնչացնել Ղրիմի կամուրջըԴավիթ Չալոյանը դուրս է եկել WORLD BOXING-ի Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանինԿանարյան կղզիների մոտ հայտնաբերել են 14 միգրանտի դիՀարություն Խաչատրյանը միաձայն վերընտրվել է Հայաստանի կինոգործիչների միության նախագահՌուսական «Գազպրոմ»-ը և թուրքական BOTAŞ ընկերությունը երկարաձգել են ռուսական գազի գնման պայմանագիրըԱլբանիայում երկրի վարչապետի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումներիԻլոն Մասկի կարողությունն ընդամենը մեկ օրում ավելացել է 39,7 միլիարդ դոլարովԱռաջին ոսկե մեդալը՝ պարածանրամարտի աշխարհի առաջնությունումՎրաստանում թմրանյութերի գործով ձերբակալել են Դադիանի պալատի թանգարանի նախկին տնօրեն ՕկուջավայինՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետԻնտերի առաջատարներից մեկը կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ումԴավիթ Համբարձումյանի ազատազրկումը միջամտություն է ընտրական գործընթացին. «Ընդդիմադիր համախմբում»Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափՌուսաստանը ստեղծել է արհեստական բանականության մոդել՝ դիվանագիտության համար.Կիրիլ ԴիմիտրեւՕդի ջերմաստիճանը կնվազի, մարզերում ձյուն կտեղաՊաշտպանության փոխնախարարը շրջայց է կատարել ՊՆ զորամասերումՈւկրաինան պատրաստվում է վերջնականապես ոչնչացնել Ղրիմի կամուրջըՀայաստանը մինչև 2027 թվականը պետք է հստակեցնի ատոմակայանի հարցում իր ընտրությունըՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի մինչև 2036 թվական․ աշխատանքների 60 տոկոսն արդեն կատարված էՍտացվում է՝ Հայաստանի ապագան, ըստ «փայլուն մտածողների», կախված է Ադրբեջանից. ԲադալյանՊայթյուն Աֆղանստանի դպրոցներից մեկում. կա 25 զոհ եւ 50 վիրավորԱմանորյա ձևավորմամբ պայմանավորված՝ Թումանյան փողոցը կփակվիՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էԱյս սահմանադրության նախագիծը ալիևյան է իր ծագմամբ և կրկնակի ալիևյան է իր բովանդակությամբ․ Ռոբերտ ՔոչարյանՇմոլ գազից թունավորումից խուսափելու համար հետևե՛ք անվտանգության կանոններին» ՆԳՆՀԱՊԿ-ը Հայաստանի հեռացման հարց չի քննարկում․ կազմակերպության գլխավոր քարտուղար
Մամուլ

Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին, պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցները հաստատելու մասին» նախագիծը։

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի թիվ 570Ա որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անհատական կազմը:

Հանձնաժողովի նպատակն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացների ապահովումն ու սահմանային անվտանգության հարցերի լուծումը:

2024 թվականի օգոստոսի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացնելու նպատակով ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը։ Կանոնակարգի համաձայն՝ երկու պետությունների հանձնաժողովների համատեղ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով նախատեսվում է ընդունել ոլորտային աշխատանքների իրականացման ուղեցույցներ։

Նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույցը, պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույցը, ինչպես նաև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույցը։

Ըստ նախարարության, նախագծի ընդունումը կարևոր քայլ կլինի հանձնաժողովների աշխատանքի կազմակերպման իրավական հիմքերի ամրագրման գործում, որի վրա հենվելով, հանձնաժողովները կկազմակերպեն իրենց հետագա գործունեությունը:

Ուղեցույցների ընդունման արդյունքում երկու երկրների սահմանազատման հանձնաժողովներին հնարավորություն է տրվում համատեղ գործունեության շարունակությունն իրականացնել համաձայնեցված ընթացակարգով և սահմանել սահմանազատման գործընթացում ոլորտային աշխատանքների իրականացման եղանակները։

Նախագծի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: