Պուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)Մտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ինտեգրման գործընթացի, ներքաղաքական զարգացումների վերաբերյալԵՄ-ն պատշաճ ուշադրության կենտրոնում է պահում Ավետիք Չալաբյանի վարույթի վերաբերյալ հարցերըԷլմիրա Կարապետյանը նվաճել է հրшձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալԱլեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնԴոլարն ու եվրոն փոքր-ինչ էժանացել են«Բարձրաշխարհիկ» գեղցիները, երբ իշխանության են գալիս, սկսում են գյուղացիներին ու աշխատավորներին վերևից նայել. ՓաշոյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Հայաստան
Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին և արտաքին փորձեր են եղել. Արամ Ա
Պայթյուն Իրաքում. զոհերի թվում է բանակի բարձրաստիճան գեներալՊրեմիում տաքսիներ՝ առանց մեքենաների. ՊԵԿ-ը բացահայտել է բլոգերների գովազդով աշխատող խարդախության խոշոր սխեմա (տեսանյութ)
Թյուրըմբռնում է, թե իբր նախատեսվում է արգելել մարզային տրանսպորտի մուտքը Երևան. ես նման պնդում չեմ արել. Սուրեն Գրիգորյան
COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամԱյս նկարն անպատվության մասին է. Մենուա Սողոմոնյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառովՀորմուզի նեղուցում ականի վրա խոշոր նավ է պայթել և խորտակվելՓաշինյանը Տաթև Անտոնյանին ազատել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնիցԻնչո՞ւ պետք է տուժեն մարզաբնակ մեր հայրենակիցները. Գառնիկ Դանիելյան
ԱԱԾ-ն խուզարկել է «Ադեկվադ» միաբանության գրասենյակը (տեսանյութ)
Ուկրաինան հարվածել է Սարատովի մետալուրգիական գործարանին ու Սբերբանկի տվյալների մշակման կենտրոնին
«Մարտական ընկերներ էինք կորցրել ու իմացանք, որ տարածքներ են հանձնում». ինչո՞ւ Արմեն Ղարիբյանը քաշեց Փաշինյանի նախկին խոսնակի մազերն ու ի՞նչ պատիժ է նրան սպառնում
Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnրՄարզերի հարգելի՛ բնակիչներ, խցանումները թեթևացնելու ֆեյք հիմնավորման տակ, ձեզ արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան քաղաք․ ավագանու անդամ
Փաշինյանն ու Բելոզյորովը մտքեր են փոխանակել Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախջևան հատվածների երկաթուղիների վերակառուցման նախագծերի շուրջ
Դատախազությունը հօգուտ պետության պահանջում է ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 միլիոն դրամ
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնում է ԲաքուՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԱլեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր. Էդուարդ ՇարմազանովՇաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ. Դավիթ ԳալստյանՊլասիդո Դոմինգոն Երևանում էՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաՆոր մանրամասներ Գյումրիում թnւրք վարորդի մասնակցությամբ nղբերգшկшն վրաերթիցԱլիևը բողոքի այս ալիքն ու դժգոհությունը կուղղի դեպի նոր՝ արտաքին նպատակ ու դեպի մշտական արտաքին թշնամի. ԹյուրքագետԳազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում. տեսչական մարմինՄՔԾ պարզաբանում է ներկայացրել անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման նոր համակարգի վերաբերյալՍա խայտառակություն է. հարված է ազգային ինքնությանը. Արթուր Խաչատրյանը՝ Եկեղեցու դեմ արշավի մասինՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենաԻլհամ Ալիևը Բաքվում խոսել է օկուպացված Արցախի և «Զանգեզուրի միջանցքի» մասին
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը. Օրբելյան
Հայաստան կժամանի ԵԱՀԿ նախագահ Իգնասիո Կասիսը. նախատեսվում է Արարատ Միրզոյանի հետ հանդիպում24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում
Մամուլ

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ ՔՊ-ի քարոզչական բուկլետները բաժանելու գործըհիմնականում դրված է ոչ կուսակցականների, այլ վարձու աշխատողների վրա։ Երիտասարդական մեծ կառույց ունեցող, համենայնդեպս այդպես ներկայացող ուժը ոչ թե իր անդամների միջոցով է քարոզչական նյութերը տարածում, այլ մարդիկ է վարձել, որոնք 7-10 օր բուկլետ բաժանելու համար 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստանալու: Բայց այս գումարը վաստակելը, պարզվում է, հեշտ չէ, քանի որ հատկապես Երեւանում համատարած մերժում, վիրավորում են ՔՊ-ի բուկլետ բաժանողներին, դուռն են շրխկացնում նրանց վրա, անպատվում են, անգամ դեպք է եղել` ջուր են շփել նրանց վրա եւ այլն։
Ընդ որում, վարձու աշխատողների վրա էլ վերակացուներ են նշանակել․ յուրաքանչյուր երկու հոգու՝ մեկ վերահսկող, որը պտտվում է բուկլետ բաժանողների հետեւից, հետեւում, որ բուկլետները չնետեն աղբարկղները, այլ մտնեն բնակարաններ, բաժանեն մարդկանց։ Չնայած ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդուգն, ինքնավստահ հայտարարություններին, թե ժողովուրդն իրենց սիրում է, մերժում է ընդդիմադիրներին, փաստն այն է, որ մարդկանց` ՔՊ-ին ուղղված վերաբերմունքը տարածվում է անգամ բուկլետ բաժանող անծանոթ, ոչ մի մեղք չգործած երիտասարդների վրա։


Մեր ձեռքի տակ է հայտնվել նաեւ ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը, որով քարոզարշավի շեմին զինել են իրենց քարոզիչներին ու համակիրներին` մանրամասն նկարագրելով, թե որ հարցին ինչպես պատասխանեն, ինչպես իրենց պահեն, երբ մարդիկ բացասաբար են իրենց վերաբերվում, ինչ «կռուտիտներ» օգտագործեն, եթե տհաճ հարցեր տան մարդիկ եւ այլն: Այդ ուղեցույցից պարզ է դառնում, որ իշխող թիմում հնարավորինս զգուշավոր, քաղաքավարի շփում են նախատեսել ի սկզբանե, որ մարդիկ չդիվոտեն, լսեն քարոզիչներին, վերջիններս ադեկվատ բացատրություններ հնչեցնեն՝ ի պատասխան դառը հիշեցումների, օրինակ, Արցախի, զոհերի, քանդված ասֆալտի կամ այլ թեմաներով: Բայց անգամ այս նախապատրաստությունները չեն կարողացել իրականացնել, եւ քանի օր է՝ տեսնում ենք, որ այս ուղեցույցի գլխավոր խախտողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որի նյարդերը տեղի են տալիս, եւ նա արդեն հոգեպես ծանր վիճակում է հայտնվել:

Ուղեցույցը վերնագրել են՝ «2026թ. խորհրդարանական ընտրություններ․ ՔՊ դռնեդուռ արշավ»։ «Ինչո՞ւ է աշխատանքը դռնեդուռ» կարեւոր հարցին պատասխանում են հենց ՔՊ ուղեցույցում․ «Դռնեդուռ աշխատանքի հիմնական գաղափարը՝ մասնակցություն, վստահություն եւ թիրախավորված զրույցներ»։ Ըստ ուղեցույցի՝ «անձնական զրույցը վստահություն է ստեղծում, անձնական շփումն ավելի արդյունավետ է, քան գովազդը , սոցիալական մեդիան»։ Հատուկ շեշտվում է, որ նպատակ չկա բոլորին համոզելու․ «Մեր նպատակն է՝ մոբիլիզացնել աջակիցներին, համոզել չեզոքներին։ Կարեւորը՝ աջակիցներին բերել ընտրատեղամաս, չեզոքներին համոզել, որ ՔՊ ընտրելը կարեւոր է երկրի եւ երեխաների ապագայի համար»։ Այսինքն, ՔՊ-ում հասկացել են, որ միայն երդվյալ նիկոլականները կարող են այսքանից հետո իրենց ընտրել, ուստի նպատակը նրանց ընտրատեղամաս տանելն է։ Շեշտվում է՝ կարեւոր է, որ իրենց աջակիցներն անպայման մասնակցեն քվեարկությանը, ուստի ամեն գնով պետք է համոզել, որ հունիսի 7-ին գնան ընտրության: Օրինակ՝ այսպես․ «Ամեն դեպքում, Ձեր ձայնը շատ կարեւոր է, մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում 2018թ․-ից սկսած, երբ մեր երկրի ու երեխաների ապագան ձեր ձայներով է որոշվում։ Եվ ամենակարեւորը՝ սա ընտրություն է խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Խնդրում եմ՝ ընտրեք խաղաղությունը»։

Խորհուրդ են տալիս զրույցը վարել 1-3 րոպե տեւողությամբ, խոսել թոշակների 10 հազար դրամի եւ պարտադիր առողջապահական ապահովագրության մասին։ Անգամ նկարագրված է, թե դա ինչպես անել` դուռը թակել, ներկայանալ, ներկայացնել թիմը, ճշտել՝ ժամանակ կարո՞ղ են տրամադրել, շարունակե՞նք խոսակցությունը: Եթե ոչ, հանգիստ, առանց համոզելու հեռանալ։ «Դուռը մեղմ թակել․ կարող է փոքր երեխա քնած լինել, կարող է տանը առողջական խնդիր ունեցող մարդ քնած լինել։ Կանգնել մեկ քայլ հետ, ժպտալ, խոսել հանգիստ տոնով։ ․․․ Սկսել խաղաղության թեմայից: Օրինակ. «Մենք խնդրում ենք, որ դուք հունիսի 7-ին տեր կանգնեք խաղաղությանը՝ քվեարկելով ՔՊ-ի օգտին։ Դա Հայաստանի խաղաղ ապագան երաշխավորելու միակ տարբերակն է»։ Հարգել մարդկանց ժամանակը, եթե զբաղված են, շնորհակալություն հայտնել, անցնել առաջ։ Հարգալից վերաբերմունքը ձեւավորում է քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունքը»,- ասված է ուղեցույցում։

Մի ուշագրավ արձանագրում եւս․ չնայած Փաշինյանն ամեն օր Երեւանի փողոցներում երեխաներին քաղցրավենիք ու քարտեզներ է բաժանում՝ առանց նրանց ծնողների թույլտվությունը հարցնելու, սակայն ուղեցույցում «կարեւոր սահմանափակում» կա. «Առանց ծնողների թույլտվության` երեխաներին ոչինչ առաջարկել չի կարելի»։ Ուղեցույցը կազմողները, պարզվում է, շատ խորամանկ ու նրբանկատ մարդիկ են: Նրանք քարոզիչներին հորդորում են. «Եթե դուռը ծնող է բացում, պետք է խոսել դպրոցների, մանկապարտեզների մասին՝ «ավելի լավ եւ առաջադեմ երկիր ժառանգել երեխաներին»։ Եթե տարեց մարդ է, շեշտադրել թոշակները, առողջապահական ապահովագրությունը, թոռների ապագան։ Եթե երիտասարդ է, խոսել կրթությունից, դեպի Արեւմուտք եւ զարգացող աշխարհ բացվող հնարավորություններից»։

Եվ՝ ինչպես արձագանքել մերժմանն ու վիրավորանքին․ «Եթե դուռը փակում են, չվիճել, չերկարացնել զրույցը։ Եթե մարդը հետաքրքրված չէ կամ փակում է դուռը, ընդունել որոշումը, քաղաքավարի հեռանալ։ Ասել՝ «շատ լավ, մաղթում ենք ձեզ լավ օր», կամ՝ «մեր բազմաթիվ աջակիցներն այդպես չեն կարծում», «ձեր բակի/գյուղի բնակիչների մեծ մասը հակառակ կարծիքի են»։

Եթե նկատեցիք` այս «պրիյոմների» մի մասը Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձում էր կիրառել, օրինակ` իրեն անհաջողություն մաղթող մարդուն ասում էր` ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, եւ այլն: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ` երեւի ընտրողների կողմից չէին սպասում նման սուր արձագանք, դա է պատճառը, որ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն արդեն փողոցային լեքսիկոնով, ծամածռված դեմքով բղավում է տեսախցիկների առաջ եւ ափսոսում, որ բոլոր իրեն առարկողները պատերազմում չեն զոհվել»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում