Ռուսական բանակը բալիստիկ հրթիռներով հարվածել է Ուկրաինայի նավթային և գազային օբյեկտներին
Ռուսաստանը երեք հրթիռային հարված է հասցրել Դնեպրոպետրովսկի մարզում գտնվող «Նաֆթոգազի» օբյեկտներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի «Նաֆթոգազի» վարչության նախագահ Սերգեյ Կորեցկին։
«Երեկ և այսօր անօդաչու թռչող սարքերի հարձակումները գրեթե անընդհատ շարունակվել են: Երեք բալիստիկ հրթիռ է հարվածել Դնեպրոպետրովսկի մարզի օբյեկտներին։ Կան վնասներ և ավերածություններ», - գրել է Կորեցկին Ֆեյսբուքում։
Նրա խոսքով՝ ավերածությունների մասշտաբները կգնահատվեն ամեն ինչ հաստատվելուց հետո. հարձակման ենթարկված օբյեկտների անձնակազմը չի տուժել։ Նա նշել է, որ անցյալ շաբաթ Պոլտավայի մարզում գտնվող «Նաֆթոգազի» ենթակառուցվածքները ենթարկվել են զանգվածային բալիստիկ հրթիռային հարձակումների։