ԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի ռազմածովային շրջափակման սկսվելուց ի վեր կալանել են 85 առևտրային նավ
Ծովային շրջափակման սահմանումից ի վեր, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կալանել և վերաուղղորդել են Իրանի հետ կապված 85 առևտրային նավ։
Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունn այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
«Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը շարունակում է իրանական նավահանգիստների շրջափակումը։ ԱՄՆ ռազմածովային ուժերը այժմ վերաուղղորդել են 85 առևտրային նավ՝ շրջափակման լիարժեք պահպանումն ապահովելու համար», - ասվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Մի քանի ժամ առաջ հրամանատարությունը հայտնել էր 84 նավի կալանավորման մասին։