Կրակոցներ Կալիֆոռնիայի իսլամական կենտրոնում. կան զոհեր
Սան Դիեգոյի (Կալիֆոռնիա) իսլամական կենտրոնում տեղի ունեցած կրակոցների հետևանքով երեք մարդ է զոհվել։
Այս մասին հայտնել է ABC News-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Հաղորդագրությունների համաձայն՝ հարձակվողները դեռահասներ էին և մահացել են վնասվածքներից:
Զոհերից մեկը կենտրոնի անվտանգության աշխատակից էր։ Տեղական ոստիկանությունը հայտնում է, որ նա հիմնական դերն է խաղացել կրակոցների ավելի լուրջ հետևանքները կանխելու գործում։
Դեպքի հանգամանքները քննվում են։