Դատապարտում ենք արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը. Իրավապաշտպաններ
«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» հայտարարություն է տարածել, որով դատապարտում է արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։
«Խստորեն դատապարտում ենք հինգ դիմակավորված անձանց մասնակցությամբ անընդունելի տեսանյութն առիթ օգտագործելով՝ արցախցիների նկատմամբ թիրախավորող և հանրային լարվածություն հրահրող գործելաոճը։
Վարչապետն իր խոսույթում բազմիցս շեշտադրում է արցախյան բարբառը, ինչն անխուսափելիորեն հանգեցնելու է արցախցիների նկատմամբ ատելության ալիքի»,-նշված է հայտարարության մեջ։