Ռուսաստանը բռնակցել է Ղրիմը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղրիմի կապակցությամբ։
«Այս 12-րդ տարեդարձին մենք վերահաստատում ենք, որ չենք ճանաչում այս փաստացի իրավիճակը, որը հակասում է միջազգային իրավունքին», - ընդգծել է Արտաքին գործերի նախարարությունը։
Հայտարարության մեջ նաև ընդգծվել է Թուրքիայի շարունակական աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը.
«(Թուրքիան կշարունակի ուշադիր հետևել թերակղզում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Ղրիմի թաթարների իրավիճակին, և դրանք պահել օրակարգում»,-նշվում է հայտարարության մեջ: