ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Ուկրաինայի ուղղությամբ հասցված զանգվածային հարվածներից
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին, վառելիքի և էներգետիկայի, տրանսպորտային և նավահանգստային ենթակառուցվածքների օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից:
Այս մասին գրում է ՌԴ ՊՆ-ն: Նշվում է, որ հարվածներ են հասցվել նաև ռազմական օդանավակայաններին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հարվածը պատասխան էր Ուկրաինայի կողմից Ռուսաստանի ուղղությամբ ահաբեկչական հարձակումներին: