Բելառուսում սկսել են միջուկային զենքի զորավարժություններ
Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է միջուկային զենքի մարտական կիրառմամբ և միջուկային աջակցությամբ զբաղվող ստորաբաժանումների մասնակցությամբ վարժանքների մեկնարկի մասին:
Բելառուսի պաշտպանության նախարարության կողմից տարածված հայտարարության համաձայն, վարժանքների նպատակն է, ի թիվս այլ բաների, ստուգել զենքի, ռազմական և հատուկ տեխնիկայի պատրաստվածությունը՝ չպլանավորված տարածքներից մարտական գործողություններ կատարելու համար:
Բելառուսի պաշտպանության նախարարությունը ընդգծել է, որ վարժանքները պլանային են, ուղղված չեն երրորդ երկրների դեմ և չեն ներկայացնում սպառնալիք տարածաշրջանային անվտանգության համար: