Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց, սա նաև կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել. Քրիստինե Վարդանյան
Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Քրիստինե Վարդանյանը։
«Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաև միջազգային դիտորդներին։
Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայտարարություն կտարածի»։