Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարը
Մայիսի 19-ին պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը;
ՀՀ ԱԳՆ-ում կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: