Աբովյանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել 1150 մարդ. ԻՔՄ
Այսօր՝ մայիսի 17-ին, Աբովյանի Բարեկամության հրապարակում ժամը 18:30-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:50-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 1150 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։